Meeting - discussion on 2025-2026 Armenia EITI Working Plan

20.02.26

2026թ. փետրվարի 17-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը՝ նվիրված Հայաստանի ԱՃԹՆ 2025-2026թթ. Աշխատանքային ծրագրի նախագծին և դրա վերաբերյալ խմբակցությունների կողմից ներկայացված դիտարկումների ամփոփմանը:

Հանդիպմանը  մասնակցում էին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի անդամներ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ  Ասատուր Վարդանյանը, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ Նախագահ Արթուր Գրիգորյանը, «Առողջ միջավայր» ՀԿ համահիմնադիր Արսեն Արսենյանը,  «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը, «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, «Էն Էռ Էմ»  ՓԲԸ Կայուն զարգացման գծով տնօրեն Վահրամ Ավագյանը, ԱՃԹՆ-ի ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանը, նախարարության Ընդերքի վարչության  պետ Կարեն Գասպարյանը, Քաղաքականության մշակման բաժնի պետ Սեդա հակոբյանը:

Հանդիպման սկզբում ԱՃԹՆ-ի ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը ներկայացրեց Աշխատանքային ծրագրի կազմման հիմքում ընկած սկզբունքները, ընդգրկված միջոցառումների նպատակները, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ պարզաբանումները: Հ. Մանուկյանը  ամփոփ ներկայացրեց նաև քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից ներկայացված դիտարկումների իր ամփոփ մեկնաբանությունը:

Այնուհետ, մասնակիցները քննարկեցին Ծրագրի մի շարք  միջոցառումներին, ինչպես նաև աշխատանքային խմբերին վերաբերվող  առանձին դիտարկումներ:

 Քննարկման արդյունքներով որոշվեց, որ Աշխատանքային ծրագրի վերաբերյալ տարաձայնություններ չկան, և այն կարող է ներկայացվել ԲՇԽ-ին՝  հաստատման համար, ինչպես նաև, պայմանավորվեց, որ քննարկման ընթացքում առաջադրված աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները ԱՃԹՆ քարտուղարության կողմից կշրջանառվեն ԲՇԽ անդամների միջև՝ կարծիքների և դրանց հիման վրա խմբեր ձևավորելու համար: